Ռուսաստանն ուշադիր հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ուշադիր հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից:
«Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Էջմիածնում գտնվող նրա հոգևոր կենտրոնի շուրջ: Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։ Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք մեզ համար բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրինականության և կայուն զարգացման ապահովմամբ», - նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։