Ռուսաստանի դեսպանը վերադարձել է Երևան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Դեսպանը հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի։
Մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել էր Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։



