Ռուբինյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։
ԱԺ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։



