չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ռուբինյանը Կլաարին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները

Ռուբինյանը Կլաարին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: