չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։ Այս մասին  տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ 

Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: