ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում

Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում

Բաքվի բանտում ապօրինի պահվող՝ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

Ինչպես հայտնում են Համագումարից՝ երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Համալսարանական ակումբում Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

«Գագաթնաժողովին ընդառաջ և նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել է, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ» քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել, և հորդորեց նախագահին «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքը՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»:

  • Կիսվել: