չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին

Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին

Եկեղեցու դեմ որեւէ հակաքարոզ չի արվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ՔՊ նիստից հետո ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Եկեղեցին չի թիրախավորվում, կան եկեղեցականներ, որոնք խախտել են Կանոնագրքի պահանջները։ Ես կիսում եմ վարչապետի քաղաքականությունը»,– ասաց նա։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, Պետրոսյանը նշել է, որ իր համար «տարօրինակ» է, որ վերջին տարիներին քաղաքական չեզոքություն դրսեւորելով՝ այսօր «հասկացե՞լ է, որ Հայաստանում ներքին խնդիր կա»։

«ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»,– ասաց Փաշինյանի թիմի ներկայացուցիչը։

Նա նաեւ չբացառեց, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին. «Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ,։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»։

  • Կիսվել: