ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ռոբերտ Քոչարյանը սիրտանոթային խնդիրներ ունի. դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը սիրտանոթային խնդիրներ ունի. դատական նիստը հետաձգվեց

«Մարտի 1»-ի  գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Քոչարյանի բացակայության պատճառով: Դատավոր Աննա Դանիբեկյանն ընթերցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների եզրակացությունը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է՝ զարկերակային հիպերթենզիա՝ 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, բարձր կարդիովասկուլյար ռիսկ:

Այսպիսով, արձանագրվեց, որ բժշկական նկատառումներից ելնելով՝ պացիենտի տեղափոխումը նիստերի դահլիճ նպատակահարմար չէ:

Հաշվի առնելով, որ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, Աննա Դանիբեկյանը հայտարարեց նիստը հետաձգելու մասին: «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 13-ին:

  • Կիսվել: