շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ

Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա որպես Սրբազան։

«Պատրաստ եմ ընդունել որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանն ասաց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ մեծագույն հարգանք ունի։

«Բայց եթե խոսում եք ակցիայի մասին՝ պետք է հասնի պահը, նոր որոշենք»,- ասաց նա։

Նշենք, որ Բագրատ Սրբազանն օրեր առաջ հայտարարել է, որ նախատեսում է այցելել Սյունիքի մարզ։

  • Կիսվել: