երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության ապագայամետ գործելակարգին․ Փաշինյան

Ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության ապագայամետ գործելակարգին․ Փաշինյան

Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է պետակազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում;
 
«Հ.Գ. Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձեւավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում:
 
Կարեւոր է ընդգծել, որ Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում:
 
Հաճախ Կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից եւ հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատեւության այսօրեական եւ ապագայամետ գործելակարգին»:
 

  • Կիսվել: