երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ տեսազանգի միջոցով։

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։

Ծառայությունների մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։

  • Կիսվել: