երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՌԴ օդային տարածքում սահմանափակումների պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողությունը փոփոխվել է

ՌԴ օդային տարածքում սահմանափակումների պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողությունը փոփոխվել է

Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Flyone Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են:

FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ, և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,- տեղեկացրել է Անանյանը:

  • Կիսվել: