երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
ՌԴ-ն Հայաստանից Գյումրիից բազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ չի ստացել. Գալուզին

ՌԴ-ն Հայաստանից Գյումրիից բազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ չի ստացել. Գալուզին

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիից ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում մենք չենք ստացել»,- ասել է նա «Իզվեստիա» թերթին։

Դիվանագետը ընդգծել է, որ Մոսկվայում շարունակում են ելնել այն հանգամանքից, որ տվյալ ռազմական բազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: