շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
ՌԴ-ն և Հայաստանը մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հարցում. Պուտին

ՌԴ-ն և Հայաստանը մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հարցում. Պուտին

ՌԴ-ն և Հայաստանը մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հարցում։ Այս մասին այսօր Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բնականաբար, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: Մենք այս հարցով ամբողջ ընթացքում Ձեզ հետ խոսում ենք, մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

"Առաջիկայում Դուք նախատեսում եք լինել Ուզբեկստանում ՇՀԿ - ի գծով միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել, խոսել բոլոր գործընկերների հետ", - ասել Է Պուտինը Հայաստանի վարչապետին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում պահպանում է վստահ առաջին տեղը։

  • Կիսվել: