ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՌԴ-ի հայկական կազամկերպությունները ուղղորդում են տեղի հայերին գնալ ՀՀ և քվեարկել Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի և Թաթոյանի օգտին, սակայն վերջինս փորձում է ներկայանալ որպես արևմտամետ

ՌԴ-ի հայկական կազամկերպությունները ուղղորդում են տեղի հայերին գնալ ՀՀ և քվեարկել Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի և Թաթոյանի օգտին, սակայն վերջինս փորձում է ներկայանալ որպես արևմտամետ

«Փաստերի ստուգման հարթակը» զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները. նրանք իրենց աջակցությունն են հայտնում չորս հիմնական ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերին։

Ընդ որում նշել են, որ Թաթոյանին ծածուկ են աջակցում, որպեսզի չբացահայտվի, որ նա պրոռուսական ուժ է, քամզի արտաքուստ հանդես է գալիս, որպես արևմտամետ՝ արևմտամետ լսարանի ձարները շահելու համար։

  • Կիսվել: