ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ՌԴ ղեկավարը նոր պաշտոնի է նշանակել հայազգի Սերգեյ Մելիք-Բաղդասարովին

ՌԴ ղեկավարը նոր պաշտոնի է նշանակել հայազգի Սերգեյ Մելիք-Բաղդասարովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել հայազգի Սերգեյ Մելիք-Բաղդասարովին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Մինչ այս Սերգեյ Մելիք-Բաղդասարովը զբաղեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարության Լատինական Ամերիկայի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

«Սերգեյ Միխայիլի Մելիք-Բաղդասարովին նշանակել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,-ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: