չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
ՌԴ Դաշնային խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի հետ սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումներ. Կոսաչով

ՌԴ Դաշնային խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի հետ սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումներ. Կոսաչով

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումներ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Երեկվա համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, ի թիվս այլ բաների, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսաստանյան աջակցությամբ հասարակայնության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու համար, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի կարևորությունը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով՛՛:

  • Կիսվել: