հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՌԴ արտգործնախարարը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ

ՌԴ արտգործնախարարը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ապրիլի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Փարիզում գտնվող ԱՄՆ պետքարտուղարը զեկուցել է Ուկրաինայի, Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ իր և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆի շփումների մասին։

Ընդգծվել է, որ վերոնշյալ շփումները տեղի են ունեցել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անցկացված խորհրդակցությունների թեմաներին համապատասխան, դրանց թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Պուտինի և Ուիթքոֆի վերջին զրույցին։

Լավրովը հաստատել է ամերիկացի գործընկերների հետ աշխատելու Մոսկվայի պատրաստակամությունը՝ ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները հուսալիորեն վերացնելու ուղղությամբ։

Նախարարն ու պետքարտուղարը պայմանավորվել են պահպանել օպերատիվ կապը՝ ներառյալ հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ ամերիկացիների և եվրոպացիների ծրագրած հանդիպումների լույսի ներքո։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: