ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել պահպանել Ռուսաստանի շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ընթացքում փոխանցել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
«Քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Համակարգվել է առաջիկա ռուս-հայկական շփումների ժամանակացույցը։ Զրույցի ընթացքում դեսպանին փոխանցվել է դիրքորոշում այն մասին, որ անհրաժեշտ է Հայաստանում պահպանել Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ։ Այդ համատեքստում վերահաստատվել է ՌԴ առաջարկը՝ անցկացնել Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հերթական խորհրդակցությունների փուլը», – նշել են նախարարությունում։