Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվեց «Ժառանգության» քաղխորհրդի ղեկավար
«Ժառանգություն» կուսակցությունը Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը:
Քաղաքական խորհուրդը հանգամանալից քննարկեց Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները:
Նիստին քվեարկությամբ քաղաքական խորհրդի ղեկավար ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խորհրդակցության ավարտից հետո տեղի ունեցավ հատուկ ընդունելություն, որին մասնակցեցին կառավարության բարձրաստիճան ներկաըացուցիչներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։