կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, չենք նահանջել. ընդդիմության շաները բարձր եմ գնահատում. Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց

Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, չենք նահանջել. ընդդիմության շաները բարձր եմ գնահատում. Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց: Հարցին՝ ի՞նչ Հայաստանի, ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվեարկել, նա պատասխանել է՝ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ:

Նա նշել է, որ ընդդիմության շաները բարձր է գնահատում:

«Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են:

Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ  հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,-նշել է նա:

  • Կիսվել: