հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում

Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանին վերանշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում:

Իր պաշտոնում վերանշանակվել է նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։

  • Կիսվել: