երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ՔՊ պատգամավորը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց

ՔՊ պատգամավորը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հովիկ Աղազարյանը նախաձեռնել  է Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում  այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աղազարյանը:

Պատգամավորն այս քայլին գնացել է հանձնաժողովում հայտնի միջադեպից հետո, երբ քննարկվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու հարցը:

  • Կիսվել: