չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ՔՊ նիստին քննարկվե՞լ է Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

ՔՊ նիստին քննարկվե՞լ է Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

ՔՊ վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ի թիվս ներքաղաքական այլ հարցերի քննարկվել է նաև կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ են որոշել, և արդյո՞ք Փաշինյանն արդեն նամակներ ստացել է իր մեյլին, Հարությունյանը պատասխպանեց.

«Ենթարդում եմ, որ առաջիկա օրերին հայտարարություն կլինի այն մասին, թե այդ գործընթացն ինչ ընթացք է ունենալու»։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ այս գործընթացն ընդդիմադիրների կողմից դիտարկվում է որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ, նա ասաց.

«Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները, երբ խոսում են քաքաղացիական պատերազմ հրահրելու մասին, նրանք 2020 թվականի պատերազմից հետո անընդհատ ուզել են քաղաքացիական պատերազմ հրահրել, փորձերը ձախողվել են, քաղաքական ուժեղ ապտակներ են ստացոել և նստել իրենց տեղը։ ՀՀ–ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ»։

  • Կիսվել: