երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՔՊ-ն կարող է միանալ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը. Euractiv

ՔՊ-ն կարող է միանալ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը. Euractiv

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու շուրջ։ Նշենք, որ ԵԺԿ-ն ԵՄ խոշորագույն համաեվրոպական քաղաքական միավորումն է։ Այս մասին հայտնում է «Euractiv» լրատվական պորտալը։

Պարբերականի տվյալներով՝ վերջնական որոշում կամ հստակ ժամկետներ դեռևս չկան, սակայն Փաշինյանն արդեն իսկ հետաքրքրվածություն է հայտնել։ Դրական որոշման դեպքում գործընթացը կարող է ավարտվել 2026 թվականից հետո։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է քվեների մոտ 49,8%-ը։ Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ 23,3%-ով, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը՝ 9,9%-ով։ Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», չեն անցնում խորհրդարան։

Ընդդիմությունն ու դիտորդներն ավելի վաղ հայտարարել էին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների, այդ թվում՝ ընտրողների վրա ճնշումների և կազմակերպչական թերությունների մասին, ինչպես նաև հայտնել էին քարոզարշավի և ընտրության օրը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալությունների մասին։

  • Կիսվել: