երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՔՊ-ն ՀՀԿ-ի հնչեցրած բովանդակային կարծիքներից սարսռում է. Հայկ Մամիջանյան

ՔՊ-ն ՀՀԿ-ի հնչեցրած բովանդակային կարծիքներից սարսռում է. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ` ՔՊ-ն ՀՀԿ-ի հնչեցրած բովանդակային կարծիքներից սարսռում է:

Հայկ Մամիջանյանի խոսքով` «Պատիվ ունեմ» խմբակցության համար քաղաքական պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ն:

Ինչ վերաբերում է սահմանազատման կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ քննարկմանը` նա ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ փուլում չի մասնակցել այդ հակաօրինական ու հակասահմանադրական գործընթացին:

Անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարություններին` Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՔՊ-ականի որակումները ցույց են տալիս իր մանկական, պատանեկան տրավմաները:

«Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլից դեռևս չեն վերաճել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: