ՔՊ-ն «բավարար ձայներ կտրամադրի» Վարդևանյանի ընտրության համար
Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։
Այժմ ելույթներ են ունենում խմբակցությունների ղեկավարները, հետո արդեն քննարկումը եզրափակիչ ելույթով կամփոփի Արամ Վարդևանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ ՔՊ -ն Վարդևանյանի ընտրության համար կտրամադրի բավարար ձայներ: Ընդդիմադիր «Հայաստան»-ն էլ հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի: Առանց ՔՊ-ի ձայների ընդդիմության թեկնածուն չի կարող ԱԺ փոխնախագահ ընտրվել:
Ազգային ժողովն արդեն ընտրել է երկու փոխնախագահների՝ ՔՊ-ից Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ Օրենքի համաձայն՝ երրորդ փոխնախագահի պաշտոնը հասնում է ընդդիմությանը։



