ՔՊ առաջին ծրագրի առանցքային նպատակն իրագործված է. Ռուբինյան
Հիմնադրման օրվանից «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես ներքաղաքական առանցքային խնդիր արձանագրել էր Հայաստանում ժողովրդավարության հաստատումը, որի արտահայտումն իշխանության պարբերաբար փոփոխության հաստատումն է։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «2018թ-ին կուսակցությունը հեղափոխական գործընթաց ձեռնարկելու որոշում կայացրեց, մարտի 31-ին Գյումիրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց քայլարշավ դեպի Երևան, որը մայիսի 8-ին ավարտվեց «թավշա հեղափոխության» հաղթանակով, Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։
Նույն տարվա դեկտեմբերին կուսակացությունը հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքով և ստացավ ընտրողների ձայների 70 տոկոսը։ Տեղի ունեցած ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվեցին որպես ժողովրդավարական, բաց և միջազգային ստանդարտներին համապատասխանող։ Հայաստանում փակվեց ընտրությունների կեղծման էջը, ՔՊ առաջին ծրագրի առանցքային նպատակը իրագործված էր»։
Ըստ Ռուբինյանի՝ պատերազմը և դրա արդյքուներն ավելի սրեցին Հայաստանի անվտանգային խոցելիությունը: Նա ընդգծեց, որ ԼՂ հիմանդխնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չլուծված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր է Հայաստանի անվտանգության համար։


