Քննարկվել են միջուկային էներգիայի ոլորտում ՀՀ-ի և Հունգարիայի միջև համագործակցության հնարավորությունները
Մայիսի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի միջուկային էներգիայի գործակալության և Հունգարիայի PAKS 2 ատոմակայանի գործադիր տնօրեն Ռոբերտ Գրիլյովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել են միջուկային էներգիայի ոլորտում ՀՀ-ի և Հունգարիայի միջև համագործակցության հնարավորությունները։