չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Արսեն Թորոսյանին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, աշխատանքի և սոցիալական հարցերում համագործակցությունը, ինչպես նաև ապագա գործընկերության հեռանկարները։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների գերատեսչությունների միջև հաջող համագործակցությունը։

  • Կիսվել: