հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը՝ ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցության մասին

Քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը՝ ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցության մասին

Պատգամավոր և քաղաքական գործիչ Լևոն Քոչարյանը արդարացի որոշում չի ակնկալում Սահմանադրական դատարանից։ Նա իր կարծիքը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ արդարացի կլիներ, եթե ՍԴ-ն արձանագրեր քարոզարշավի և ընտրությունների օրը իշխող «ՔՊ»-ի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումները. ծախսվել է հայտարարագրվածից մի քանի անգամ ավելի գումար, քվեարկության մասնակիցների թվի և մատյանների գրառումների միջև կա 30 հազար ձայնի տարբերություն, ինչպես նաև իրավապահ համակարգն օգտագործվել է սեփական քարոզչության և ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու համար։

Քոչարյանն աբսուրդային է որակել այն իրավիճակը, երբ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցելու հայցերի քննությանը, իսկ Սեդա Սաֆարյանին դա թույլատրվել է։ Նա հիշեցրել է, որ Սաֆարյանը 2021 թվականին եղել է «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակում, մինչդեռ այսօրվա բողոքներից մեկը հենց այդ քաղաքական ուժինն է։

Քաղաքական գործիչը նշել է, որ հայցերի քննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով, ինչը հանրությանը հնարավորություն կտա հետևել գործընթացին և հետևություններ անել։

  • Կիսվել: