հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Քայքայել են բանակը, հարձակվել են Եկեղեցու վրա, հակադրել են հոգևորականներին. Քոչարյանը՝ իշխանությունների մասին

Քայքայել են բանակը, հարձակվել են Եկեղեցու վրա, հակադրել են հոգևորականներին. Քոչարյանը՝ իշխանությունների մասին

Ինչ պետք է անի երկրի առաջնորդը, եթե ինքը շարժվում է երկրի և ժողովրդի շահերով. Առաջինը, պետք է ամրապնդի երկրի պետականությունը, դա առաջին հերթին անվտանգությունն է՝ բանակը և ռազմաքաղաքական դաշնակիցները։ ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երկրորդը ազգային ինքնության ամրապնդումն է, որը պետականության հենասյուներից մեկն է։ Կան շատ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է ազգային ինքնություն հաստատելը, քանի որ այնտեղ տարբեր էթնոսներ են։ Հայաստանը այդ խնդիրը չունի։ ՀՀ–ում հնարավոր է ունենալ այնպիսի ինքնուոյթւն, որը հնարավոր չէ որևէ ձեւով ջարդել;
Երրորդը տնտեսությունն է, որը պետք է լինի ներառական, և դրա հիմքում պետք է լինի բարենպաստ ներդրումային միջավայրը։ ԱՄՆ–ի պես երկրի նախագահ Թրամփը բոլոր հանդիպումների ժամանակ խոսում է ԱՄՆ–ում ներդրումների մասին։ Եվրոպացիներին ճնշելով ստիպեց, որ հսկայական գումարների խոստում տան, մոտ 600-700 միլիարդ դոլարի չափ։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ խոսելիսց մոտ մեկ տրիլիոն դոլարի ներդրումային խոստում ստացավ Միացյալ Նահանգներում։ Պատկերացրեք ինչ պետք է անի Հայաստանը այդպիսի միջավայր ձևավորելու համար։

Հաջորդ կարևոր բաղադրիչը դա ներքին կայունությունն է, որը ուղղակի հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության այսպես էներգիան, հանրության հնարավորությունները, ներուժը պետական նպատակների հասնելու համար»,–ասաց նա։

Քոչարյանը հարց ուղղեց. «Իսկ ի՞նչ է արվում այսօր Հայաստանում այդ կարևոր բաղադրիչների վերաբերյալ: Անվտանգությունը ուղղակի քայքայում են, քայքայում են բանակը արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Երկրորդ, Թե ի՞նչ է արվում ազգային ինքնության հետ, դուք տեսնում եք, հարձակվել են այդ ինքնության երեք ամենից կարևոր բաղադրիչների վրա՝ եկեղեցի պատմություն և սիմվոլներ։

Տնտեսական զարգացումը. երևի Հայաստանը առաջին երկիր է, երբ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Ուրեմն ներառական չի, ներդրումային միջավայրը ուղղակի քայքայվել է։ Ինչ է արվում բաշխիչ ցանցերի հետ, ինչ է արվել Քաջարանի հետ, պետական ռեկետը համատարած է, հատկապես խոշոր, մեծ բիզնեսների նկատմամբ։ Սա այ այն իրավիճակն է, որը ունենք։

Հաջորդ կարևորագույն բաղադրիչը դա ներքին կայունությունն է, վստահությունն է կառավարության և ընդհանրապես ժողովրդի միջև, վստահության մակարդակի բարձրացումը։ Ի՞նչ է արվում Հայաստանում. Քայքայվում է՝ հակադրելով բոլորին բոլորի դեմ։ Նույնիսկ եկեղեցում ենթադրյալ կուսակրոնությունը խախտած սրբազաններին հակադրում են նույն  ձևով ենթադրյալ կուսակրությունը խախտած սրբազաններին։ Նույնիսկ այդ միկրո այսպես հակադրության մեջ է մտել այսօր գործող վարչապետը։ Դա խայտառակություն է։

Բայց հարցը հետևյալն է, ինչի համար է այս ամենը արվում, ի՞նչի է մոտիվացիա։ Արվում է ճիշտ հակառակը նրան, ինչը հմուտ պետության առաջնորդը պետք է անի»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: