ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Քաղաքապետարանը պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ որոշումը կայացրել է առանց որևէ հիմնավորում ներկայացնելու. Իվետա Տոնոյանը «Մուլտի Ուելնեսի» մասին

Քաղաքապետարանը պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ որոշումը կայացրել է առանց որևէ հիմնավորում ներկայացնելու. Իվետա Տոնոյանը «Մուլտի Ուելնեսի» մասին

Քաղաքապետարանը պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ որոշումը կայացրել է առանց որևէ հիմնավորում ներկայացնելու. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Մուլտի Ուելնեսի» մասին հարցին։

«Մուլտի Ուելնեսը» հավատարմային կառավարման հանձնված բիզնես է, որտեղ Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի, ՍԴ–ի բակում լրագրողներին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցմանը։

«Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին մինչև 2065 թվականը։ Քաղաքապետարանը այդ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ որոշումը կայացրել է առանց որևէ հիմնավորում ներկայացնելու և սեփական քմահաճույքով։ Իրավաբաններն իրենց առարկություններն արդեն ներկայացրել են։ Գործընթացը քաղաքական է, իշխանությունները հերթական անգամ իրենց ձեռքի տակ եղած լծակները փորձում են օգտագործել որպես մահակ։ Առաջիկայում իրավաբանները հստակ դիրքորոշում կներկայացնեն»,– նշեց Տոնոյանը։

  • Կիսվել: