Քաղաքականից մինչև անվտանգային հարցեր. Միրզոյանը բացեց ՀԱՊԿ համատեղ նիստը
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։
Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօրվա օրակարգը շատ հագեցած է, ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգությանը վերաբերող հարցեր։
«Հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական ձևով, մտքերի փոխանակմամբ վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերին, վեր հանել հնարավոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ երկրների համար»,–նշեց նա։
Նա հավելեց, որ հարցերի լայն շրջանակ ունեն քննարկելու և ներկայացրեց նիստի մասնակիցներին։
Հիշեցնենք` երեկ Երևանում անցկացվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այսօր նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
Հիշեցնենք` երեկ Երևանում անցկացվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այսօր նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։


