ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Քաղաքական գործընթացն արգելակված է, և առայժմ այդ արգելանքից դուրս գալ չի հաջողվում. Լավրովը` ղարաբաղյան հակամարտության մասին

Քաղաքական գործընթացն արգելակված է, և առայժմ այդ արգելանքից դուրս գալ չի հաջողվում. Լավրովը` ղարաբաղյան հակամարտության մասին

Սոչիում «Վալդայ» բանավեճերի ակումբում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման հնարավորությանը:

Նրա խոսքով՝ իրադրությունը շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ: «Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանդարտ է, միջադեպերը սակավաթիվ են և այնքան էլ խոշոր չեն»,-ասել է Լավրովը:

Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը նշել է. «Քաղաքական գործընթացն արգելակված է, և առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում: Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են կատարում: Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է: Ինչպես Ալբանիայի վարչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը»:

«Հանգուցալուծումն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսությամբ: Շփումներ կան, բայց երկխոսությունն առայժմ չի վերականգնվել: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ռազմական գործողություններ տեղի չունենա»,-ասել է Լավրովը:

  • Կիսվել: