Քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից․ Ալեքսանյան
Քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն այսպես է բացատրում օրենսդրական նոր նախաձեռնությունը, որով կխստացվի ընտրակաշառք բաժանելու համար նախատեսված պատիժը։
ՔՊ–ական պատգամավորը պնդեց, որ հունիսի 7–ի ընտրություններում ընդդիմությունը ձայների բացարձակ մեծամասնությունը ստացել է ընտրակաշառքի միջոցով։
Հունիսի 15–ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է արդարադատության նախարարին` առաջարկելով արգելել ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։



