Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են
Երևանի Կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել Մյասնիկյան պողոտայում զեբրի հայտնվելու առնչությամբ։
«Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել է՝ այսօր` ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։


