Պուտինը ստորագրեց Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԴ ղեկավարի պաշտոնական կայքը, հայտնում է Ria.ru-ն։
Նշենք, որ այսօր ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն էր տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Միշուստինի թեկնածությանը, որն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: