Պшտերшզմն անխուսափելի է, հակшռшկորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ
Պատերազմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հետախույզ Արթուր Ավանոսյանը՝ Կանդազը:
«Ճիշտն ասած դիմեցի պաշտպանության նախարարություն, նամակ պատասխան եկավ, որ դեռ ազատ տեղ չունեն, դրա համար էլ չգնացի: Գիտեք, կան պայքարի տարբեր ձևեր, եթե չկա զինված պայքար, կա քաղաքական պայքար, ես մտա քաղաքական պայքարի մեջ, պայքարող տեսակ եմ, չեմ կարող պարապ նստել, տուն եմ կորցրել, գերեզմաններ եմ կորցրել, եկեղեցիներ եմ կորցրել, չեմ ուզում, որ Հայաստանը՝ Կիրանցը, Սյունիքը նորից զգա այդ ցավը:
Խաղաղություն չկա, սա խաղաղության իմիտացիա է, թուրքը մնում է թուրք, ով որ թուրքին չի ճանաչում, ես լավ եմ ճանաչում, թուրքի հետ ընկերացիր, մահակը ձեռքիցդ մի գցիր, իսկ մենք մահակ չունենք հիմա, այդ մահակը պետք է ձեռք բերել, ինչպե՞ս պետք է ձեռք բերել, այդ մահակը շատ հեշտ կարող է ձեռք բերվել, բանակը պետք է լրիվ փոխվի, զինվի, պետք է այնպիսի բանակ սարքել, որպեսզի հակառակորդը մեզ հետ այլևս ուլտիմատումով չխոսի, պետք է նոր զինատեսակներ և ռազմարդյունաբերությունը զարգացնենք: Պետք է համախմբել, միասնական լինել, մեր ռեսուրսը ամբողջությամբ մոբիլիզացնել՝ թե՛ գիտական, թե՛ տեխնիկական առումով»,- նշել է Կանդազը:
Նշենք, որ հետախույզ Կանդազի գործով դատակասն նիստը շարունակվում է:



