ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է. Եվդոկիմով

ՀՀ արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է. Եվդոկիմով

Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում Հարավային Կովկասում: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր տարածաշրջանի պետությունները պետք է լուծեն առանց արտաքին միջամտության», - ասել է դիվանագետը՝ այս առումով օգտակար համարելով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը։ 

Եվդոկիմովի խոսքով՝ ներկայումս համաձայնեցվում է այդ ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հաջորդ նիստի օրը։

։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: