ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Փորձ է արվում բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի վրա. Աբովյան

Փորձ է արվում բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի վրա. Աբովյան

Ընդդիմության հիմնական ակնկալիքը ԿԸՀ-ից այն է, որ գործի բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց քաղաքական ազդեցության։ Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ունենք միայն մի սպասելիք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե լինի այս կամ այն քաղաքական ուժի կամակատարը»։

Ըստ Աբովյանի՝ ընտրական գործընթացների ընթացքում տեղի է ունենում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտում։ «Այսօր ունենք իրավիճակ, երբ փորձ է արվում բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի վրա։ Ժողովրդից քվե ստացողը ժողովրդի քվեն չի գողանում»,-ամփոփեց նա:

  • Կիսվել: