Փորձ արվեց քաղաքական ենթատեքստ տալ, բայց երեխեքն ապաքաղաքական են․ Դավիթ և Միքայել Մինասյանների փաստաբան
Փորձ արվեց քաղաքական ենթատեքստ տալ, բայց երեխեքն ապաքաղաքական են։ Դավիթ և Միքայել Մինասյանները որևէ քաղաքական պատկանելիություն չունեն, 12-րդ դասարանի երեխաներ են, Գևորգ Գևորգյանին առաջին անգամ տեսել են ՔԿ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տղաների պաշտպան Վարդուհի Էլբակյանն՝ ավելացնելով, որ տղաներն ամեն կիրակի պատարագի են՝ կամ Սուրբ Աննա եկեղեցում, կամ՝ Զորավոր եկեղեցում։
Էլբակյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ որևէ հարված չի եղել։



