«Պետք է տարանջատել էներգետիկ և քաղաքական հարցերը». Կոլոնա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում «կարճ է կապել» այն հարցի պատասխանը տալիս, թե ինչու է ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում էներգետիկ համագործակցությունն Ալիեւի հանցավոր վարչակարգի հետ, եւ արդյո՞ք այդ համագործակցությունը Բաքվում չի ընկալվում որպես հետագա հանցագործությունների քարթ-բլանշ։
Ֆրանսիացի նախարարը շտապել է հավաստիացնել, որ եթե այդպես լիներ, դա կլիներ Բաքվի ոչ ճիշտ վերլուծության եւ ընկալման հետեւանք։ Կատրին Կոլոնան հավաստիացրել է, որ պետք է առանձնացնել երկու թեմա՝ էներգետիկ հարցերը եւ քաղաքական, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, անկախության հարցերը։ Մենք այդ մասին շատ ենք ասել, ավելացրել է նախարարը։


