ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պետք է մտածել Երևանի և Բաքվի ապագայի մասին. Լուկաշենկո

Պետք է մտածել Երևանի և Բաքվի ապագայի մասին. Լուկաշենկո

 Հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվեց հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը պետք է ամփոփիչ նստաշրջան անցկացնի նոյեմբերի 23-ին։

«Հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակներում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության ուղղությամբ մեր ջանքերի ավելացմանը»,-կարծում է նա:

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հաջողվել է հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, հիմա պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին, և թե ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը:

Բելառուսի առաջնորդը հավելել է, որ հետխորհրդային տարածքում խնդիրները մեկ-երկու տարում չեն կուտակվել։
Նա ընդգծել է հետխորհրդային տարածքում իրավիճակի ընդհանուր հանդարտեցման միտումը։

  • Կիսվել: