շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Պետք է դիմակայել պատմությունը խեղաթյուրելու փորձերին. Սիմոնյանը՝ Մեծ Հայրենականի մասին

Պետք է դիմակայել պատմությունը խեղաթյուրելու փորձերին. Սիմոնյանը՝ Մեծ Հայրենականի մասին

Անհրաժեշտ է ամեն կերպ դիմակայել Մեծ հաղթանակի պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու փորձերին։ Այս մասին Երևանում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 39-րդ նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պատերազմում տարած հաղթանակը երկու երկրների հարաբերություններում միավորող կարևոր արժեքներից մեկն է: Նա նշեց, որ սա ընդհանուր պատմության փառահեղ էջերից մեկն է, որտեղ դրսևորվել են Խորհրդային Միության ժողովուրդների լավագույն որակները: Ժողովուրդները հերոսություն և անձնազոհություն են ցուցաբերել ընդհանուր հաղթանակի հասնելու համար։
 
«Այսօր մեր բոլորի պարտքն է պահպանել այդ հիշողությունը՝ փոխանցելով այն սերունդներին, դիմակայել խեղաթյուրման փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը»,– հավելեց ՀՀ ԱԺ նախագահը:
Սիմոնյանն ընդգծեց՝ այսօրվա նիստը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Նշեց՝ Հայաստանն ու Ռուսաստանը, երկու ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամությունը։
Միջխորհրդարանական հանձնաժողովը, Ալեն Սիմոնյանի խոսքով, իրեն դրսևորել է որպես արդյունավետ հարթակ բաց և արդյունավետ երկխոսության համար: Սիմոնյանն ակնկալում է մտքերի արդյունավետ փոխանակում՝ վստահ լինելով, որ այս ձևաչափը կնպաստի ավանդական բարեկամության և համագործակցության խորացմանը:
 

  • Կիսվել: