երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Պետդեպը պատրաստ չէ «շահարկումներ» անել Երևան-Բաքու համաձայնագրի մանրամասների շուրջ. Պիգոթ

Պետդեպը պատրաստ չէ «շահարկումներ» անել Երևան-Բաքու համաձայնագրի մանրամասների շուրջ. Պիգոթ

ԱՄՆ Պետդեպը պատրաստ չէ «շահարկումներ» անել Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Թոմի Պիգոթը։

«Սա վերաբերում է ԱՄՆ-ի դերին Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը գրել էր. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վաղը հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով ԱՄՆ-ն բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ»:

  • Կիսվել: