ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը․ Թաթոյան

Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը․ Թաթոյան

Պետականության, հայրենիքի նվիրական արժեքները, մեր հերոսների սխրանքների գիտակցումը, մեկս մյուսի նկատմամբ հարգանքն ու բոլորիս համերաշխությունը, պաշտոնները պետությունից վեր դասող պաշտոնյաների բացառումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
 
«Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ պետք է ամրացնենք մեր Հայաստան պետությունը։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ»:

  • Կիսվել: