չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը. Փաշինյանը չի չեղարկում Գրանադա այցը

Պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը. Փաշինյանը չի չեղարկում Գրանադա այցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե մինչև վերջին պահը Երևանը հաստատել է Գրանադա այցելությունը:

«Ասեմ, որ շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կա», - ԱԺ-ում ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գրանադա այցը չեն չեղարկել, կմեկնեն ինքը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վարչապետն ասաց, թե Ալիևի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա ու դրանում Հայաստանը մեղք չունի:

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա:

«Մենք մեկնում ենք, ունենալու ենք հանդիպումներ ու փորձելու ենք  ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Հույս ունենք, որ այն  հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի, ես պատրաստ եմ այն ստորագրել ու ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր որոշումը կայացվեց», - նշեց Փաշինյանը:

Նա ասաց, թե փաստաթուղթը համապատասխանում է խաղաղության ու կայունության շահերին:

 

  • Կիսվել: