Պատրաստ եմ ցանկացած ֆորմատով, ցանկացած ժամի ու վայրում Հայկ Մարությանի հետ բանավիճել. Ավինյան
Երբ ասում եք՝ Հայկ Մարությանին ավագանուց հանեցիք, որ իր հետ չբանավիճեք, թող գար, չէինք հանի, կբանավիճեինք. Սուրեն Գրիգորյանն իրեն Հ1-ի եթերում բանավեճի է հրավիրել, թող ընդունի այդ հրավերը եւ իր փաստարկները ներկայացնի: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում է տրանսպորտի թանկացման ֆոնին որոշ խավերի համար արտոնություններ սահմանելու փաթեթը, իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Բայց ինչպես բոլոր բանավեճերից է խուսափել, ենթադրում եմ, որ այս բանավեճից էլ կխուսափի»,-ասաց նա:
Տեղից ընդդիմադիրներից մեկն ասաց, որ թող քաղաքապետ Տիգրան Ավինյանը գա բանավեճի, ինչին Ավինյանն արձագանքեց. «Պարոն Ավինյանը պատրաստ է յուրաքանչյուր ֆորմատում ձեր քաղաքական առաջնորդի հետ որեւէ ժամի, որեւէ տեղում բանավիճել»:
Նշենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկում է ընդհանրապես չթանկացնել ուղեվարձը եւ այդ նպատակով ստորագրահավաք է սկսել Երեւանում: