Մյուս շաբաթից սկսում ենք Երևան-Կապան ինքնաթիռի չվերթը. Նիկոլ Փաշինյան
Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ:
Իմ խոսքը` Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը»,-գրել է նա:


